«Եհովայի վկա» Մակվեցյանը դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Այսօր կայացավ Տ. Եսայի քահանա Արթենյանի հայցն ընդդեմ «Եհովայի վկա» Անդրանիկ Մակվեցյանի: Եհովոայի վկան դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման և ձերբակալվեց դատարանի դահլիճից: Նա մեղավոր ճանաչվեց Քր. Օր. 143-րդ հոդվածով հոգևորականին վիրավորելու, սպառնալու և եկեղեցու տարածքում քահանայի օրինական գործունեությունը ոտնահարելու համար, հաղորդում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան:

2011թ. մայիսի 15-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Րաֆֆու փողոցի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու քահանա Տեր Եսայի քահանա Արթենյանը, նկատելով, որ «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամներ Ա. Մակվեցյանը և Ս. Գրիգորյանը եկեղեցու բակում զբաղված են երկու քաղաքացիների քարոզչությամբ, մոտեցել է նրանց և խնդրել հեռանալ եկեղեցու տարածքից:

Քրեական գործի նյութերի համաձայն՝ Ա. Մակվեցյանը և Ս. Գրիգորյանը հրաժարվել են եկեղեցու բակից հեռանալ և վիճաբանել են Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ: Տեսնելով, որ նրանք չեն հեռանում` քահանան փորձել է բջջային հեռախոսով նկարել Ա. Մակվեցյանի և Ս. Գրիգորյանի` քարոզչությամբ զբաղվելը: Սակայն Ա. Մակվեցյանը թույլ չի տվել քահանային նկարել` նրա ձեռքից վերցնելով բջջային հեռախոսը: Քահանան փորձել է ետ վերցնել իր հեռախոսը, բայց Ա. Մակվեցյանը բռունցքով հարվածել է նրա ձեռքին` սպառնալիքներ հնչեցնելով քահանայի հասցեին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---