Հայաստանի և Վրաստանի նախագահները Թբիլիսիում մի շարք համաձայնագրեր են ստորագրել

Հայաստանի և Վրաստանի նախագահները Թբիլիսիում մի շարք համաձայնագրեր են ստորագրել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Վրաստանի մայրաքաղաքում` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նստավայրում երկու հարավկովկասյան երկրների` Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն, այդ փաստաթղթերը ստորագրվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թբիլիսի կատարած այցի շրջանակում:

Մասնավորապես, խոսքը գնում է սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտում երկրների միջև համագործակցության ակտիվացման մասին: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրների սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև: Այնուհետև սահմանի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են կնքել Վրաստանի ՆԳՆ-ը և Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը:

Դրանից հետո ստանդարտացման, մետրոլոգիայի և համապատասխանության գնահատման ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել երկու երկրների կառավարությունները:

Բացի այդ, համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել Վրաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները:

Սերժ Սարգսյանի երկօրյա այցը Վրաստան մեկնարկել է այսօր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---