Hurriyet. Թուրքիայի պատմության շատ էջեր է պետք վերանայել, այդ թվում` 1,5 մլն հայերի տարհանումն ու գնդակոծումը

Hurriyet. Թուրքիայի պատմության շատ էջեր է պետք վերանայել, այդ թվում` 1,5 մլն հայերի տարհանումն ու գնդակոծումը

PanARMENIAN.Net - Թուրքական Hurriyet-ի լրագրող Սեդաթ Էրգինը նյութ է հրապարակել, որում կոչ է արել վերանայել Թուրքիայի պատմությունը: Նրա խոսքով` Թուրքիայի պատմության մեջ` դեռևս նախքան հանրապետության ստեղծումը, մութ հարցեր կան: «Կան շատ իրադարձություններ, որոնք պետք է վերանայել, այդ թվում` 1,5 մլն հայերի տարհանումը նրանց հողերից ու գնդակոծումը»,- գրում է նա:

Լրագրողը նշում է նաև հանրապետության ստեղծումից հետո ազգային փոքրամասնությունների հանդեպ ճնշումները, ինչպես, օրինակ, հույների զանգվածային սպանությունները 20-րդ դարի կեսերին:

Վերջերս Թուրքիայի վարչապետը ներողություն է խնդրել Դերսիմում սպանությունների համար, որոնց արդյունքում ավելի քան 100 հազ. մարդ զոհվեց: Հազարավոր հայեր, որոնք փրկվել էին Հայոց ցեղասպանությունից և բնակություն հաստատել Դերսիմի տարբեր գյուղերում, 1938թ. երկրորդ ցեղասպանության ենթարկվեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---