«Թանգարան անիվների վրա» ծրագիրն Իջևանում է

«Թանգարան անիվների վրա» ծրագիրն Իջևանում է

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ նկարիչների միության երիտասարդական թևի հետ համատեղ` «Թանգարան անիվների վրա» ծրագրի շրջանակներում` նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 10-ը Իջևանի մշակույթի տանը կազմակերպում է հայ գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես: Ցուցադրության են ներկայացված ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոնի» հավաքածուից շուրջ 37 գեղանկարներ, այդ թվում` Սեյրան Խալամաջյանի «Գարուն: Տխուր օր», Վլադիմիր Մարգարյանի «Ամառային օր», Շմավոն Շմավոնյանի «Հին կամուրջ», Գրիգոր Աղասյանի «Կարոտ», «Տխուր հուշեր», Բենիկ Պետրոսյանի «Պեղումներ Էրեբունիում», Էդուարդ Իսաբեկյանի «Կոմպոզիտոր Ա. Տիգրանյան» և այլն, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---