Վիկտոր Բասարգին. ԱՊՀ երկրների միջև շինարարության ոլորտում համագործակցության համար կան բոլոր նախապայմանները

Վիկտոր Բասարգին. ԱՊՀ երկրների միջև շինարարության ոլորտում համագործակցության համար կան բոլոր նախապայմանները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Երևանում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների քաղաքաշինության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին` Ռուսաստանի Դաշնության ռեգիոնալ զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի գլխավորությամբ: «Վստահ եմ, որ նման հանդիպումները շատ օգտակար են, որոնք նպաստում են ոչ միայն փորձի փոխանակմանը և առկա խնդիրների լուծման նոր ուղիների ու քայլերի մշակմանը, այլև համագործակցության խորացմանը և մեր պետությունների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, ինչն ամենակարևոր քայլերից է»,- նշել է վարչապետը:

Վիկտոր Բասարգինը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ ԱՊՀ անդամ-պետությունների քաղաքաշինության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման համար, այնուհետև ներկայացրել է նիստի օրակարգը և քննարկման առաջնային հարցերը: Նիստի մասնակիցները նշել են, որ առկա են ԱՊՀ անդամ-պետությունների միջև շինարարական բնագավառի զարգացման համար հնարավոր բոլոր նախապայմանները: Ռուսաստանի Դաշնության ռեգիոնալ զարգացման նախարարն ասել է, որ այդ ուղղությամբ մշակված համագործակցության համաձայնագիրը ենթադրում է լիցենզավորման, ատեստավորման, շինարարական նորմերի ներդրման նոր գործընթաց, որը կնպաստի համակարգային հարցերի լուծմանը:

Տիգրան Սարգսյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը և զարգացման ռազմավարական գործողությունների իրականացումը: Վարչապետը նշել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում է գտնվում դեռևս խորհրդային ժամանակներից կառուցված բնակֆոնդի վերականմգնման և վերջինիս սեյսմակայունության ապահովման խնդիրը, որոնց լուծման ուղղությամբ մշակվում են նոր մեխանիզմներ և ծրագրեր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---