Start-Up Weekend Yerevan-ն արդեն ունի ձևավորված 6 խումբ

Start-Up Weekend Yerevan-ն արդեն ունի ձևավորված 6 խումբ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-4-ը Թումոյում Armnet 2011 միջոցառման շրջանակներում

անցկացվող «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթին գրանցված մասնակիցներից արդեն ձևավորվել է 5-ից 6 խումբ։

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Armnet 2011-ի համակարգող Ժիրայր Թերզյանը։

Նորարար գաղափարներ ունեցողները դեռևս ժամանակ ունեն գրանցվելու «Start-Up Weekend Yerevan»-ին մասնակցելու համար։

«Start-Up Weekend Yerevan»-ի նպատակն է մի հարկի տակ միավորել նախագծողներին, դիզայներներին, ինտերնետ ոլորտի էնտուզիաստներին և բոլոր նրանց, ովքեր լի են նորարար գաղափարներով։ Վերջիններս էլ 3 օրում կփորձեն առաջադրել գաղափարներ, մշակել դրանք և ստեղծել նոր նախագիծ, նորարարական պրոդուկտ՝ սկսած կայքերից մինչև բջջային ծրագրեր։ ֆորմատով Start-Up Weekend-ները նման են Սոցիալական նորարարական ճամբարների (SICamp)։ Սակայն, այստեղ ստեղծվող նախագծերը հետապնդում են կոմերցիոն նպատակներ։

«Start-Up Weekend Yerevan»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել միջոցառման կայքում՝ yerevan.startupweekend.org-ում։ Մասնակցության վճարն է 10 ԱՄՆ դոլար։

Armnet նախագծի կազմակերպիչներն են SPMS, Orange Արմենիա ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ ասոցիացիան։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---