Le Monde. Ֆրանսիան 2 000 եվրո կվճարի հայ ներգաղթյալներին՝ հայրենիք վերադառնալու դեպքում

Le Monde. Ֆրանսիան 2 000 եվրո կվճարի հայ ներգաղթյալներին՝ հայրենիք վերադառնալու դեպքում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի իշխանությունները 2000-ական եվրո կվճարեն յուրաքանչյուր փախստականին, որը երկրում ապրելու իրավունք չի ստացել, եթե նրանք կամավոր համաձայնվեն վերադառնալ հայրենիք, գրում է ֆրանսիական Le Monde-ը:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը հայտարարել է, որ այդպիսով իրենք մտադիր են կասեցնել այն դեպքերը, երբ միգրանտները համալրում են ապօրինի ներգաղթյալների շարքերը:

«Ապաստան տալով փախստականներին՝ մեր համակարգը ռիսկի է դիմում, քանի որ հաճախ դա օգտագործվում է ապօրինաբար երկրում արմատավորվելու համար»,-ասել է Գեանը:

Մինչ 2011-ի ավարտը կքննվի ապաստան տրամադրելու վերաբերյալ 60 000 միջնորդություն, իսկ 2008թ. տվյալնելով այդ թիվը կազմել է 42,6 հազար:

Գեանը նշել է, որ փախստականների մեծ մասը Ֆրանսիա է ժամանում Բանգլադեշից ու Հայաստանից, հետևաբար, առաջին հերթին կքննվեն այդ երկրներից ժամանած անձանց գործերը:

Վերջին 4 տարում Ֆրանսիա ժամանող փախստականների թիվը աճել է 55 տոկոսով: Ֆրանսիայի իշխանությունները տարեկան մերժում են ապաստանի տրամադրման վերաբերյալ միջնորդությունների 70-80 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---