Գերմանիայում մարտին տեղի կունենա Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 100 համերգից բաղկացած համերգաշարի երկրորդ համերգը տեղի է ունենալու Գերմանիայում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց դաշնակահար Վարդան Մամիկոնյանը: Նա նշեց, որ համերգը կայանալու է եկող տարվա մարտին: Հատուկ այս համերգի առթիվ գերմանացի կոմպոզիտոր Ֆրանց Հումելը գրել է մի ստեղծագործություն` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն իրենից ներկայացնելու է հայտնի «Կիլիկիա» երգի վարիացիաները:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգում է պետական հանձնաժողովը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---