Լիդիա Զաբլոտսկայա. Բելառուսը միշտ լավ է ներկայացել Եվրատեսիլում, և մեծ պատասխանատվություն է ներկայացնել այդ երկիրը

Լիդիա Զաբլոտսկայա. Բելառուսը միշտ լավ է ներկայացել Եվրատեսիլում, և մեծ պատասխանատվություն է ներկայացնել այդ երկիրը

PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի Բելառուսի ներկայացուցչուհի Լիդիա Զաբլոտսկայան գտնում է, որ դժվար է ներկայացնել նմանօրինակ մրցույթներում իր երկիրը, քանի որ այն միշտ լավ է ներկայացել մրցույթում:

Մրցույթում Լիդիան կատարելու է «Բարության հրեշտակները» երգը, և մաղթում է, որ բոլորի մեջ հրեշտակ լինի, որովհետև հրեշտակը փրկում է մարդկանց: Նա նաև նշեց, որ ցանկանում է մասնակցել մեծերի մրցույթին, և «Մանկական Եվրատեսիլը» հիանալի փորձ է տալիս: Խոսելով իր նախասիրությունների մասին, պատանի երգչուհին նշեց, որ սիրում է խաղալ գնդակ և համակարգչային մի քանի խաղեր: Սիրած երգչուհիներն են Լարա Ֆաբիանը և Քրիստինա Ագիլերան:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ. վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:

Մրցույթը կբացի Ռուսաստանը, իսկ կեզրափակի Բելգիան: Հայաստանը կներկայանա 4-րդ համարի տակ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007 թվականից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 –ին` Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով:

2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Այս տարի Հայաստանը ներկայացնելու է Դալիթան իր Welcome to Armenia երգով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---