ԱՄՆ նախագահը Սպիտակ տան առջև վառել է ամանորյա նոր տոնածառի լույսերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր դուստրեր Մալիայի և Սաշայի հետ վառեցին լույսերը Սպիտակ տան նոր ամանորյա տոնածառի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նոր տոնածառը տնկվել է գարնանն այն բանից հետո, երբ փետրվարին նախկինը ուժեղ քամուց կոտրվել էր:

«89 տարիների ընթացքում նախագահներն ու հասարակ քաղաքացիները հավաքվում են, որպեսզի միասին վառեն ազգային ամանորյա տոնածառի լույսերը: Եվ այս տարին հատուկ է մեզ համար, քանի որ այս տարի մենք նոր տոնածաառ ունենք: Նախկինն այստեղ կանգնած է եղել ավելի քան 30 տարի, սակայն մենք զրկվեցինք նրանից տարվա սկզբին տեղի ունեցած փոթորկի հեևանքով՛՛,- հայտարարել է Բարաք Օբաման:

«Քանի դեռ շարունակվում են նվերների և տոների օրերը, կարևոր է հիշել այդ ժամակահատվածի էության մասին և պահպանել Քրիստոսի պատվիրանները ոչ միայն մտքում, այլ նաև արարքներում»,- նշել է նա:

Սկսած 1923թ՝ ԱՄՆ մայրաքաղաքում տեղի է ունենում ազգային ամանորյա տոնածառի լույսերի վառման արարողությունը: 1978 թ Սպիտակ տան առջև տնկվել է 14 մետրանոց, կոլորադյան երկնագույն տոնածառ, որը դարձել է ազգային ամանորյա տոնածառը: Այս տարվա փետրվարին ծառը կոտրվել է՝ չդիմանալով ուժեղ քամուն: Նոր տոնածառը տնկվել է գարնանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---