Ավտոմատային կրակահերթ են արձակել ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան ուղղությամբ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ի առավոտյան, ժամը 8-ի սահմաններում, ավտոմատային կրակահերթ են արձակել ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում գտնվող տան ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Հրապարակը», գյուղացիները պատմում են, որ գյուղ են մտնել «Մերսեդես G 500» և BMW մակնիշի 5-րդ սերիայի 20 977 համարանիշի մեքենա: Մեքենաները, հասնելով Գասպարյանի տանը, բացել են «Մերսեդեսի» պատուհանը և ավտոմատից կրակահերթ արձակել: Վերադարձի ճանապարհին նույն մեքենաները մտել են Հայկավան գյուղում գտնվող Գասպարյանի գազալցակայան, ցուցադրաբար պատուհանից հանել են ինքնաձիգի փողը, մի որոշ ժամանակ կանգնել, հետո, պտտվելով գազալցակայանի տարածքում, հեռացել:

Ռուստամ Գասպարյանը արդեն տևական ժամանակ բացակայում է Հայաստանից և վերադառնալու էր միայն երեկ երեկոյան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---