Երևանի քաղաքապետարանի աշխատակցին կալանավորել են

Երևանի քաղաքապետարանի աշխատակցին կալանավորել են

PanARMENIAN.Net - Ռուստամ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի «քաղաքաշինության» ՓԲԸ-ի գեոդեզիայի բաժնի 1-ին կարգի մասնագետ, խաբեությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու նպատակով քաղաքացիների մոտ հանդես գալով որպես պաշտոնատար անձի գործառույթներով և իրավասություններով օժտված անձ, չարաշահելով նրանց վստահությունը՝ ստացել և հափշտակել է գումարներ: Այս մասին գրում է «Առավոտ»: Ըստ թերթի,Ռուստամ Մաթևոսյանի գործով իրեղեն ապացույց է ճանաչվել 10.300 ԱՄՆ դոլարը, որը նրա մոտից հայտնաբերվել էր: Ռ. Մաթևոսյանը կալանավորված է: Գործը ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, դատավորն է Մնացական Մարտիրոսյանը: Տուժողները 4-ն են՝ Գեղամ Հակոբյանը, Արմեն Հայրապետյանը, Գոհար Դիշչյանն ու Մանուկ Բերբերյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---