Գարեգին Երկրորդը նամակ է հղել Ալլահշուքյուր Փաշազադեին![]() 2 դեկտեմբերի 2011 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նամակ է հղել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, հայտնում է վարչության մամլո ծառայությունը: Նամակում կաթողիկոսը նշել է, որ ուրախ էր ողջունել շեյխին Հայաստանում ՝ ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության նիստի շրջանակներում: Գարեգին Երկրորդը նշել է, որ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումները ու համատեղ քննարկումները կարևոր ավանդ են առկա խնդիրների, մասնվորապես, ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման գործում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: «Ռուս Ուղղափառ եկեղեցու ու Նորին սրբության Կիրիլի միջնորդական ջանքերի շնորհիվ մեր նախորդ հանդիպումներն ու մեր ժողովրդներին ու կառավարություններին ուղղված խաղաղության կոչերը կարևոր քայլ հանդիսացան վստահության մթնոլորտի ձևավորման ճանապարհին»,-ասվում է նամակում: Նոյեմբերի 28-29-ը Երևանում տեղի ունեցավ ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստը, որին մասնակցեցին ԱՊՀ երկրների ավանդական կրոնների (քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն, բուդդիզմ) առաջնորդներ ու ներկայացուցիչներ: Գարեգին Երկրորդի և Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպմանը մասնակցեց Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը, ընդունվեց համատեղ հռչակագիր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |