Իրանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակման գործով

Իրանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակման գործով

PanARMENIAN.Net - Իրանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակման գործով, հաղորդում է Mehr գործակալությունը:

«Այդ միջադեպի հետաքննության համար խումբ է կազմակերպվել»,- հայտնել է Թեհրանի նահանգապետ Մորթեզա Թամադդոնը:

Նոյեմբերի 29-ին թշնամաբար տրամադրված մի խումբ իրանական ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները խուժել էին բրիտանական դիվանագիտական առաքելության շենք, պոկել և այրել Միացյալ Թագավորության դրոշը` փոխարենը ամրացնելով իրանական դրոշը: Բողոքարարները նաև թափանցել էին դիվանագիտական ներկայացուցչության մեկ այլ շենք, որտեղից գաղտնի փաստաթղթեր էին առևանգել:

Նոյեմբերի 30-ին Իրանի ԱԳՆ-ը հարձակման կապակցությամբ իրանական իշխանությունների ափսոսանքը հայտնող ուղերձ տարածեց: Նույն օրը Մեծ Բրիտանիան իրանական դիվանագետներին կարգադրեց անհապաղ լքել դեսպանատունը Լոնդոնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---