Հենրիխ Մխիթարյանի գոլը «Կարպատների» դարպասին լավագույնն է ճանաչվել նոյեմբերին

Հենրիխ Մխիթարյանի գոլը «Կարպատների» դարպասին լավագույնն է ճանաչվել նոյեմբերին

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գոլը «Կարպատների» դարպասին լավագույնն է ճանաչվել նոյեմբերին: «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացված քվեարկությանը մասնակցել է 1267 երկրպագուներից 1060-ը՝ 83,66 տոկոսը: Երկրորդ տեղում է Վյաչեսլավ Շևչուկը 148 ձայնով, իսկ երրորդ տեղում է Եվգենի Սելեզնյովը 27 ձայնով:

Մխիթարյանը հավակնում է նաև «Շախտյորի» նոյեմբեր ամսվա լավագույն խաղացողի տիտղոսին: Նա առաջին տեղում է ըստ երկրպագուների:

Ամսվա լավագույն խաղացողի որոշման գործընթացը 3 փուլից է կազմված: Առաջինը՝ երկրպագուների քվեարկությունն է կայքում, երկրորդն ու երրորդը՝ մարզական լրագրողների ու «Շախտյորի» վետերանների հարցումներն են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---