Դեկտեմբերի 3-ին հայտնի կդառնան հայկական լավագույն վեբ կայքերը

Դեկտեմբերի 3-ին հայտնի կդառնան հայկական լավագույն վեբ կայքերը

PanARMENIAN.Net - Վաղն առավոտյան՝ դեկտեմբերի 3-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկում է «Armnet 2011» կոնֆերանսը, իսկ երեկոյան Գաֆեսճյան արվեստի կենտրոնի համերգային դահլիճում կկայանա «Armnet Awards 2011» համահայկական վեբ մրցույթի մրցանակաբաշխությունը։ Կոնֆերանսը նվիրված է լինելու վեբ տեխնոլոգիաներին և բիզնեսի տարբեր ոլորտներում դրանց ներդրման հնարավորություններին:

«Armnet 2011» կոնֆերանսի հիմնական թեման «Նորագույն միտումներ. շարժական ինտերնետ, ամպային տեխնոլոգիաներն» է։ Կոնֆերանսի ընթացքում բանախոսելու են մի շարք հայտնի և խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Նրանցից են TechCrunch ՏՏ ոլոտի օնլայն մեդիայի հեղինակներից Ռոբին Ուոթերսը, Google ընկերության ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաևը, Twitter միկրոբլոգային սոցիալական ցանցի ծրագրային հավելումների զարգացման գլխավոր մենեջեր Րաֆֆի Կրիկորյանը, Opera Software ընկերության հանրային կապերի մենեջեր Վլադիմիր Իսաևը և մի շարք այլ ներկայացուցիչներ։

Կոնֆերանսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր գրանցվել կամ կգրանցվեն կոնֆերանսի կայքում՝ armnetawards.am-ում։ Կոնֆերանսի օրակարգին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ Armnet 2011-ի կայքում։ Դե իսկ «Armnet Awards 2011» մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ կտրվեն 8 լավագույն կայքերին հետևյալ անվանակարգերում` Դիզայն և հարմարավետություն, Նորարարություն, Տեխնիկական կատարում, Բովանդակություն, Տարվա առաջընթաց, Գլխավոր մրցանակ, Ժողովրդական ընտրություն, Orange-ի կողմից սահմանաված մրցանակ` լավագույն մոբայլ կայքի համար։

Armnet նախագծի կազմակերպիչներն են SPMS, Orange Արմենիա ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ ասոցիացիան։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---