Armnet Awards 2011-ի գլխավոր մրցանակը շահեց Խորհրդարանի մոնիթորինգի կայքը 3 դեկտեմբերի 2011 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Ավարտվեց Armnet Awards 2011 հայկական ինտերնետի լավագույն կայքերի մրցույթը: Մրցույթին ներկայացված 500 ավելի կայքերից մրցանակաբաշխության ժյուրին որոշեց լավագույններին ինը անվանակարգերում: Դիզայն և Հարմարավետություն անվանակարգում շահեց Armenianmonuments.org կայքը: Տարվա Նորարարություն անվանակարգում հաղթեց annoisy.org կայքը: Տարվա լավագույն Տեխնիկական կատարում անվանակարգը շահեց yerevanguide.am-ը: Լավագույն բովանդակություն ճանաչվեց genocide-museum.am-ը՝ Հայոց Ցեղասպանության թանգարանի կայքը: Տարվա առաջըթացը շնորհվեց parliamentmonitoring.am-ին: Ժյուրիի կողմից սահմանված երկու հատուկ անվանակարգերը շնորհվեցին granish.org և publicdata.am կայքերին: Orange Արմենիա ընկերության կողմից սահմանված անվանակարգը՝ Լավագույն Մոբայլ Լուծում անվանակարգը շնորհվեց m.lragir.am կայքին: Ժողովրդական ընտրություն անվանակարգում շահեց newsinfo.am-ը: Armnet Awards 2011-ի Գլխավոր մրցանակը շնորհվեց Հայաստանի խորհրդարանի մոնիթորինգի կայքին` parliamentmonitoring.am: Ժյուրիի կազմում էր Google-ից Ստանիսլավ Վիդյաևը, Opera Software-ից Վլադիմիր Իսաևը, ՆեոՄեդիայից Վարդան Պապիկյանը, դիզայներ Արա Ասլանյանը, APMA-ի հիմնադիր Ալբերտ Պողոսյանը, Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, ԵՊՀ պրոֆեսոր Գրիգոր Վահանյանը, ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը և Hayland.am-ի ղեկավար Արտաշետ Մկրտչյանը։ «Armnet 2011» միջոցառման կազմակերպիչներն են SP Marketing Solutions, Orange Armenia ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ hանրության ՀԿ-ն։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |