«ԱրմենՏել»-ը գործարկում է նոր «Զրո» սակագնային փաթեթը

«ԱրմենՏել»-ը գործարկում է նոր «Զրո» սակագնային փաթեթը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել»-ը հայտարարում է նոր «Զրո» կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Լիցքավորելով հաշիվը 3000 դրամով հաճախորդը կստանա 700 ներցանցային րոպե և 150 SMS 0 դրամ սակագնով հաջորդող 30 օրվա ընթացքում օգտագործելու համար, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

«Մենք հետևողականորեն աշխատում ենք այն ուղղությամբ, որ միասնական օպերատորի սակագնային փաթեթների տեսականիում հաճախորդը մշտապես կարողանան ընտրել հենց այն փաթեթը, որն առավելապես համապատասխանում է նրա պահանջներին», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Զրո» կանխավճարային սակագնային փաթեթում 700 անվճար րոպե օգտագործելուց հետո Beeline բջջային ցանցում ելքային զանգի 1 րոպեի արժեքը կազմում է 29,99 դրամ: Դեպի ԼՂՀ և ՀՀ բջջային և քաղաքային ցանցեր մեկ րոպեի արժեքը`29,99 դրամ: Անվճար կարճ հաղորդագրություններն օգտագործելուց հետո Beeline ցանցում ուղարկած մեկ հաղորդագրության արժեքն է 9 դրամ:

«Զրո» ՍՓ բաժանորդներին հասանելի է «Beeline Բոնուս» ծրագիրը: Անցումը նշված սակագնային փաթեթին բաց է: Անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 067408046 հեռախոսահամարին: Անցման գումարը կազմում է 300 դրամ, հեռախոսահամարը պահպանման օրական բաժանորդավճարը կազմում է 29,99 դրամ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---