Հայաստանի գյուղատնտեսության նախարարը կարևորում է տեղական արտադրանքի խրախուսումը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարը կարևորում է տեղական արտադրանքի խրախուսումը

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դեկտեմբերի 5-ին Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանի հետ եղել է Վանաձորի «Չինվան» ՍՊԸ-ում, տեղում ծանոթացել տրակտորներ ու գյուղգործիքներ արտադրող հայ–չինական համատեղ գործարանի գործունեությանն ու հզորություններին: Այդ մասին հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

«Սա մեր ոլորտի ամենակարևոր հարցերից է: Գիտենք, որ գյուղտեխնիկայի 15–20 տոկոսը մաշված է: Այսօր արդեն ճշգրտել ենք գյուղտեխնիկայի մեր պահանջարկը և ցանկանում ենք հաջորդ տարի վերջինիս բավարարման ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել: Այդ ընթացքում կուսումնասիրենք իրական հնարավորությունները, ինչպես նաև, թե որքանով է այս գործարանի արտադրանքը որակական ու գնային առումով բավարարում գյուղացիների պահանջները»,- լրագրողերի հետ զրույցում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` կարևորելով տեղական արտադրանքի խրախուսումը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ ձեռնարկության կարողություններին ծանոթանալուց հետո ուսումնասիրություններ կկատարվեն այն տնտեսություններում, որոնք նախորդ տարիներին գնել են «Չինվան» ընկերության արտադրանքը:

«Հետազոտություններից հետո կքննարկենք գործարանի արտադրական հզորությունները զարգացնելու հարցը, քանի որ ցանկանում ենք խրախուսել տեղական արտադրողին»,- նշեց Սերգո Կարապետյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---