ԵԱՀԿ ՄԽ. Անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության նոր մեխանիզմ ձևավորել

ԵԱՀԿ ՄԽ. Անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության նոր մեխանիզմ ձևավորել

PanARMENIAN.Net - Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Եվրոպայի հարցերով ֆրանսիական նախարար Ժան Լեոնետին հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: «Մենք մեր հավատարմությունն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի շարունակմանը: Նշում ենք նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության նոր մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Անդրադառնալով Կազանում հանդիպման ձախողմանը` համանախագահներն ափսոսանք են հայտնել, «որ հակամարտության կողմերը չեն կարողանում որոշիչ քայլեր ձեռնարկել խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ»:

Համանախագահները նաև ուշադրություն են դարձրել 2011թ. մարտին Սոչիում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում շփման գծում դիպուկահարների հեռացման և ռազմագերիների փոխանակության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն իրենց հերթին երախտագիտություն են հայտնել միջազգային հանրությանը, մասնավորապես` Մինսկի խմբի համանախագահներին և Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահներին` հիմնախնդրի արագ և խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով գործադրած առավելագույն ջանքերի համար:

Այս համատեքստում համանախագահները նշել են, որ իրենց երկրների նախագահները պատրաստ են ուղիղ, եռակողմ հանդիպումներ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---