ՖՐԱՆՍԻԱՑԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Արտակարգ իրավիճակների վարչությունն (ԱԻՎ) իր ֆրանսիացի գործընկերներից որպես մարդասիրական օգնություն ստացել է ժամանակակից սարքավորումներ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, պայմանավորվածությունն այդ մասին ձեռք էր բերվել մարտին Ստեփանակերտում` համագործակցության եւ փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում ֆրանսիացի փրկարարների այցելության ընթացքում: Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին Ֆրանսիա էր այցելել ԼՂՀ ԱԻՎ պետ Ասլան Գրիգորյանը: Նշենք, որ ԼՂՀ Արտակարգ իրվաիճակների վարչությունը մտնում է Փրկարարներին միջազգային ֆեդերացիայի կազմի մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---