ԵԱՀԿ գործող նախագահին հուսադրում է Ղարաբաղի մասով ընդունված հայտարարությունը

ԵԱՀԿ գործող նախագահին հուսադրում է Ղարաբաղի մասով ընդունված հայտարարությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսին հուսադրում է Ղարաբաղի մասով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակության կողմից ընդունված հայտարարությունը: Այդ մասին Աժուբալիսը հայտարարել է Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստի փակման ժամանակ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Վիլնյուսից, Աժուբալիսը հույս է հայտնել, որ այդ հայտարարությունը կխթանի ղարաբաղյան կարգավորումը:

Լիտվայի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ ընհանուր առմամբ հպարտ է այն քայլերով, որոնք ձեռանրկել է Լիտվան սառեցված հակամարտությունների պահով ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ: Այդ համատեքստում նա հատկապես ընդգծեց Մերձդնեստի վերաբերյալ բանակցությունների վերսկսումը և հուսահատություն հայտնեց Վրաստանի առումով առաջխաղացման բացակայության առումով:

Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Եվրոպայի հարցերով ֆրանսիական նախարար Ժան Լեոնետին հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:

«Մենք մեր հավատարմությունն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի շարունակմանը: Նշում ենք նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության նոր մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Անդրադառնալով Կազանում հանդիպման ձախողմանը` համանախագահներն ափսոսանք են հայտնել, «որ հակամարտության կողմերը չեն կարողանում որոշիչ քայլեր ձեռնարկել խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ»: Համանախագահները նաև ուշադրություն են դարձրել 2011թ. մարտին Սոչիում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում շփման գծում դիպուկահարների հեռացման և ռազմագերիների փոխանակության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---