Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստում մի շարք փաստաթղթեր են ընդունվել

Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստում մի շարք փաստաթղթեր են ընդունվել

PanARMENIAN.Net - Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 18-րդ նիստում մի շարք փաստաթղթեր ընդունվեցին: Ինչպես հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը, չհաջողվեց համաձայնության գալ բոլոր նախագծերի շուրջ, սակայն բարենպաստ մթնոլորտ և օրակարգ է ձևավորվել ԵԱՀԿ առաջիկա գործունեության համար:

Նիստի մասնակիցները հաստատեցին հակամարտական իրադրությունների նախազգուշացման, հակամարտությունների կարգավորման գործում երկխոսությանն աջակցելու և հետհակամարտական շրջանում օգնության մասին որոշումների նախագծերը, Աֆղանստանի հետ փոխգործակցության ուժեղացման, համագործակցության գործընկերների, ԹՀԶ (թեթև և հրաձգային զենքի) և սովորական զինամթերքի պահուստների վերաբերյալ որոշումները, անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ ֆորումի հետ կապված, թրաֆիքինգի բոլոր դրսևորումների դեմ պայքարի վերաբերյալ, տրանսպորտի հարցերի վերաբերյալ երկխոսության առնչությամբ, տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովման մասին որոշումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---