«Յունիբանկը» Վանաձորում կբացի իր երկրորդ՝ «Լոռի» մասնաճյուղը

«Յունիբանկը» Վանաձորում կբացի իր երկրորդ՝ «Լոռի» մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Մինչև դեկտեմբերի վերջը «Յունիբանկը» Վանաձոր քաղաքում կբացի նոր մասնաճյուղ` «Լոռի»: Նոր մասնաճյուղի հասցեն է` ք. Վանաձոր, Գ.Լուսավորիչի 38/1: Մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: «Լոռի» մասնաճյուղը կլինի «Յունիբանկի» թվով երկրորդ մասնաճյուղը Վանաձորում: 2002թ.-ից Վանաձորում Թումանյան 3 հասցեում արդյունավետ գործում է «Յունիբանկի» «Վանաձոր» մասնաճյուղը:

Հիշեցնենք, որ մինչև տարեվերջ նախատեսվում է նոր մասնաճյուղ բացել նաև մայրաքաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում: Ներկայումս «Յունիբանկի» մասնաճյուղերի ընդհանուր թվաքանակը կազմում է 37:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---