«ՎՏԲ-Հայաստան բանկը» բանկային համակարգում ֆակտորինգային ծառայությունների մատուցման ոլորտի առաջատարներից է

«ՎՏԲ-Հայաստան բանկը» բանկային համակարգում ֆակտորինգային ծառայությունների մատուցման ոլորտի առաջատարներից է

PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան բանկը ֆակտորինգային պրոդուկտի ստեղծման ծրագրի իրականացմանը ձեռնամուխ եղավ 2010թ. դեկտեմբերին, և արդեն 2011թ. մարտից ապահովեց ֆակտորինգային ծառայությունների տրամադրումը ՀՀ բանկային շուկայում` դրանով իսկ էլ ավելի նպաստելով իրավաբանական անձանց-հաճախորդների համար նախատեսված ծառայությունների փաթեթի զարգացմանը, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Բանկը խոշոր և միջին բիզնեսի հաճախորդներին առաջարկում է դասական ֆակտորինգ, համաձայն որի հաճախորդը զիջում է բանկին դեբիտորային պարտքը, որի դիմաց ստանում է ֆինանսավորում: Ֆակտորինգային ֆինանսավրումը ունի մի շարք առավելություններ: Այն թույլ է տալիս ներմուծողներին մեծացնել վաճառքի ծավալները` իր գնորդներին առավել շահավետ պայմաններ առաջարկելու հաշվին` այն է վճարման հետաձգում, ըստ այդմ բանկի կողմից ստանալով ֆինանսավորում առանց գրավի առկայության, ընդ որում ֆինանսավորումը մեծանում է վաճառքների ծավալի հետ համաչափ: Ներկրողը ստանում է նաև հնարավորություն օգտվել բանկի դեբիտորական պարտքի հավաքագրման և կառավարման մասնագիտացված ծառայություններից:

ՎՏԲ -Հայաստան բանկի գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ` Վ. Օվսյաննիկով, -«Արդեն մեկ տարի է ինչ ՎՏԲ-Հայաստան բանկը իր հաճախորդներին առաջարկում է ֆակտորինգային ծառայություններ: Ֆակտորիգային ծառայությունների հանդեպ պահանջարկը ինչ որ չափով հանդիսանում է հաճախորդների «Ձեռնարկատիրական հասունության» ինքնատիպ ցուցանիշ և այժմ նկատվում է ֆակտորինգի հանդեպ պահանջարիկի աճ, քանի որ շատ ընկերություններ դիտարկում են այս պրոդուկտը որպես դեբիտորական պարտքի կառավարման, լիկվիդայնության և վարկային ռիսկերի ապահովագրման առավել արդյունավետ տարբերակ: Տվյալ ենթատեքստում մեր բանկը` համագործակցելով խոշոր առևտրային և արդյունաբերական ընկերությունների հետ, յուրաքանչյուր հաճախորդին առաջարկում է ֆակտորինգային համագործակցության անհատական սխեմա»:

2011թ.-ի վերջին ամիսներին նկատվում էր ֆակտորինգային ծառայություններից օգտվող հաճախորդների քանակի ակտիվ աճ, ինչպես նաև ֆակտորինգային շրջանառության նշանակալի ավելացում: 2011թ. 3-րդ եռամսյակի տվյալներով ֆակտորինգային ֆինանսավորման ընդհանուր ծավալները կազմում են 709 մլն ՀՀ դրամ զբաղեցնում է 2-րդ տեղը ՀՀ բանկային համակարգում դասական ֆակտորինգ տրամադրոդ բանկերի միջև):

2012թ. ՎՏԲ - Հայաստան բանկը նախատեսում է հետևողականորեն ընդլայնել ֆինանսավորման ոլորտների ցանկը և մեծացնել ֆակտորինգային գործառնությունների ծավալները, ինչպես նաև զարգացնել ծառայությունների տեսականին` առաջարկելով ֆակտորինգի նոր տեսակներ, այդ թվում միջազգային ֆակտորինգ, որն ունի մեծ հեռանկարներ Հայաստանյան շուկայում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---