Կոտայքի մարզում կբացվի քաղցրահամ և հանքային ջրերի արտահանման ու շշալցման գործարան

Կոտայքի մարզում կբացվի քաղցրահամ և հանքային ջրերի արտահանման ու շշալցման գործարան

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 8-ի նիստում որոշել է Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմանում ընդգրկված պետական անտառներից և անտառային հողերից 147.51 հեկտարը պահպանության նպատակով, անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով տրամադրել «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին։

Ավելի վաղ ընկերությունը ճանաչվել էր Արտավազի գյուղական համայնքի և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 95.8 հա գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռք բերող և սկսել էր քաղցրահամ և հանքային ջրերի արտահանման ու շշալցման գործարան կառուցելու ներդրումային ծրագրի իրականացումը։

Ինչպես հայտնեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը, այժմ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ձեռնարկել հողատարածքը շրջապատող անտառային հողերի պահպանության և բարելավման անհրաժեշտ միջոցներ, որոնց շնորհիվ անտառային տարածքը զերծ կմնա ապօրինի հատումից, հրդեհից, իսկ շշալցման գործարան կառուցելուց հետո նշված տարածաշրջանում մասամբ կլուծվի գործազրկության խնդիրը, կստեղծվեն բավականին թվով աշխատատեղեր։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---