Դավիթ Շահնազարյան. Ռոբերտ Քոչարյանն ավելի է վնասել Հայաստանին, քան Օսմանյան Թուրքիան ու Ադրբեջանը

Դավիթ Շահնազարյան. Ռոբերտ Քոչարյանն ավելի է վնասել Հայաստանին, քան Օսմանյան Թուրքիան ու Ադրբեջանը

PanARMENIAN.Net - «Ռոբերտ Քոչարյանը սուբյեկտ է, որը Հայաստանին ավելի շատ վնաս է հասցրել, քան Օսմանյան կայսրությունը, Ադրբեջանը և մյուսները»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

Լրագրողի հարցին, արդյոք նա կոռեկտ է համարում նման հայտարարությունը, Շահնազարյանը պատասխանել է, որ «լիովին», ընդ որում հավելելով, որ Քոչարյանն արել է ամեն բան հայկական պետականության կործանման համար՝ իր շահերից ելնելով:

Նա նաև նկատել է, որ դեռևս մի քանի տարի առաջ Քոչարյանին անվանել է քրեական հանցագործ, սակայն, դրանից հետո նախկին նախագահն անգամ դատարան չի դիմել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---