Այսօր լրանում է Խորհրդային Միության փլուզման 20-րդ տարելիցը

PanARMENIAN.Net - Այսօր լրանում է Բելովեժսկի համաձայնագրերի ստորագրման 20-ամյակը, երբ իր գոյությունը պաշտոնապես դադարեցրեց Խորհրդային Միությունը:

1991թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի նախագահներ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կռավչուկն ու Ստանիսլավ Շուշկևիչը բելառուսական Բելովեժսկի որսորդական տանը ստորագրեցին մի փաստաթուղթ, որի ներածության մեջ ասվում էր. «ԽՍՀ Միությունը դադարեցնում է իր գոյությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն»: Այս փաստաթղթի առաջին կետով հիմնվեց Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՄՆ): 1991թ. դեկտեմբերի 12-ին ՌՍԽՍՀ Գերագույն խորհուրդը վավերացրեց Բելովեժսկի համաձայնագրերը:

1990 մարտի և 1991 դեկտեմբերի միջև անկախություն հռչակեցին բոլոր 15 նախկին խորհրդային հանրապետությունները, ուստի հաճախ Բելովեժսկի համաձայնագրերի ստորագրումը դիտարկվում է զուտ որպես ձևականություն: 2005թ. ՌԴ այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ փլուզումն անվանեց XX դարի «խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---