Ռուսական համալսարաններում կհնչի հայկական երաժշտություն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8, Ռուսաստանի՝ Ի. Մ. Գուբկինի անվան, նավթի և գազի պետական համալսարանի համերգասրահում կկայանա երգահան Էդուարդ Աբրահամյանի դաշնամուրային երաժշտության համերգը՝ միջազգային մրցույթների դափնեկիր, Մոկվայի կոնսերվատորիայի ասպիրնտ Միքայել Հայրապետյանի կատարմամբ և Ռուսաստանի Ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մ. Ս. Վոսկրեսենսկու ղեկավարությամբ:

«Հայաստանի գաղտնիքները» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է հայկական և հատկապես հազվադեպ ներկայացող հայ երգահանների երաժշտության քարոզումը ռուս ուսանող երիտասարդության շրջանում, դաշնակահարը կներկայացնի ռուսական պրեմիերա՝ Էդուարդ Աբրահամյանի դաշնամուրի 24 նախերգանքներ, հաղորդում է Ռուսատանում հայկական համայնքի եիտասարդության հարցերով փոխնախագահ Լևոն Մուկանյանը: Նա նաև հավելել է, որ համերգի մուտքը բոլոր ցանկացողների համար ազատ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---