Շվեդիայում Այվազովսկու նկարը վաճառվեց 920 հազար եվրոյով

PanARMENIAN.Net - Stockholms Auktionsverk աճուրդի տանը 920 հազար եվրոյով վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Մեծ Լավրայի մայրամուտը. Սուրբ Աթոս» կտավը: Ինչպես հայտնում է «ԲալթԻնֆոն», նկարը շուրջ կես դար գտնվել է նորվեգական գյուղերից մեկում: Նկարի սեփականատերերը գաղափար չունեին, որ նկարը պատկանում է Այվազովսկուն և հույս ունեին վաճառել այն ամենաշատը 10 հազար եվրո արժողությամբ: Նկարը թվագրվում է 1846 թ-ով: Կտավի չափսերն են 83 х 117 սմ, նախնական գինը տատանվել է 440-660 հազար եվրոյով:

Լոնդոնաբնակ արվեստի փորձագետ Իվան Սամարինն այդ նկարը համարում է «Այվազովսկու գեղեցիկ և կարևորագույն աշխատանքներից մեկը, որը հայտնվել է աճուրդում»:

Ստոկհոլմի աճուրդի տունը հիմնադրվել է 1674 թ-ին և համարվում է հնագույներից մեկը: 1700-1721թթ. Հյուսիսային մեծ պատերազմի ընթացքում Stockholms Auktionsverk-ը վաճառում էր Շվեդիա բերած իրերը` որպես ռազմական ավար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---