Անդերս Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Սիրիայի իրավիճակին

Անդերս Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Սիրիայի իրավիճակին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Սիրիայի իրավիճակին: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսենը ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման ամփոփիչ մամլո ասուլիսում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ես ասում եմ և կրկնում եմ, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Սիրիայի իրավիճակին»,-ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը: Ռասմուսենը նշել է, որ տարածաշրջանի մյուս երկրների վերաբերյալ «ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ երկրների ավտորիտար համակարգից ժողովրդավարության անցնելու համար, եթե, իհարկե, համապատասխան հարցում ստանա»:

«ՆԱՏՕ-ն կարող է աջակցել այն ոլորտներում, որտեղ եզակի փորձ ունի, մասնավորապես ռազմական բարեփոխումների ոլորտում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---