Մոսկվայում բացվելու է աշխարհում առաջին սառցե թատրոնը

PanARMENIAN.Net - Մոսկվայում, Հեղափոխության հրապարակում դեկտեմբերի 11-ին բացվելու է աշխարհում առաջին սառցե թատրոնը: Ինչպես հայտնում է ռուսական ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը, թատրոնն իր աշխատանքները սկսելու է «Ռուսական ձմեռ» փառատոնի շրջանակներում:

Թատերական ներկայացման մեջ օգտագործվելու է 4 մետրանոց սառցե տնակ, որը հանդիսատեսի աչքի առաջ կբնակեցվի սառցե կուսավորվող հերոսներով` մկնիկ, գորտ, արջ, նապաստան և այլ կենդանիներ: «Տնակը» ցուցադրվելու է օրական մեկ անգամ: «Ռուսական ձմեռ» փառատոնը մեկնարկել է դեկտեմբերի 1-ին և շարունակվելու է մինչև 2012 թ-ի հունվարի 19-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---