«Մանկական Եվրատեսիլ 2011». Հաջողության բարձունքը նվաճված է

«Մանկական Եվրատեսիլ 2011». Հաջողության բարձունքը նվաճված է

PanARMENIAN.Net - Եվրոպայի հեռարձակողների միությունը գոհ է «Մանկական Եվրատեսիլ 2011»-ից: Տարեսկզբին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտ էր ներկայացրել Եվրոպայի հեռարձակողների միություն` «Մանկական Եվրատեսիլը» Հայաստանում կազմակերպելու համար: Մարզահամերգային համալիրում առաջին անգամ նման լուսային և ձայնային տեխնիկա էր օգտագործում: Մրցույթի գլխավոր պատասխանատու Սիեթսե Բեքերը խոստովանեց.

«Ես հպարտանում եմ այն աշխատանքով, որ իրականացվել է: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու Եվրոպայի հեռարձակողների միությունը գերազանց արդյունք են ցուցադրել: Այս տարի «Մանկական Եվրատեսիլը» ներկայացավ նոր տեսքով, նոր շնչով ու նոր կարգախոսով, շնորհակալություն հանրայինին հրաշալի համագործակցության համար» , ասել է եվրատեսիլի ղեկավար Սիեթսե Բեքերը:

Մանկական Եվրատեսիլին հավատարմագրված էին մոտ հարյուր լրագրող տարբեր երկրներից: Եվրատեսիլյան իրադարձությունները լուսաբանում էին հայտնի պարբերականներ ու հեռուստաընկերություններ: Եվրատեսիլի մամլո պատասխանատու Ջարմո Սիիմը հատուկ շնորհակալություն է հայտնել բոլոր հայ լրագրողներին, ովքեր մասնակցել են միջացառմանը: Եվրատեսիլյան կայքերն ու պարբերականները դրական են արձագանքել` նշելով որ առաջին անգամ այս տարածաշրջանում կազմակերպված Մանկական Եվրատեսիլը ավելի քան արդարացրել է նրանց սպասելիքները: Կարգախոսին համաձայն` հաջողության բարձունքը նվաճված է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---