Հայաստանում Էլեկտրոնային առևտրին խոչընդոտում է invoice-ի բացակայությունը վճարում կատարելիս

Հայաստանում Էլեկտրոնային առևտրին խոչընդոտում է invoice-ի բացակայությունը վճարում կատարելիս

PanARMENIAN.Net - Դիլիջանում ընթացող «ՏՀՏ լիդերների հանդիպմանը» այս պահին քննարկվում են Հայաստանում էլեկտրոնային առևտրին խոչընդոտող հարկային և վճարային խնդիրները:

Քննարկման մասնակիցները վեր հանեցին վճարային համակարգում միջնորդի միջոցով էլվճարում իրականացնելու դեպքում գործարքի կատարման մասին հաշիվ-ապրանքագրի (invoice) ներկայացման խնդիրը: Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկային նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը, հարկային ծառայությանը անհրաժեշտ է հաստատող փաստաթուղթ, որ ծախսը կատարվել է: «Բումերանգ» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Բեզջյանը նշեց, որ հնարավոր չէ ստանալ invoice միջնորդ կայքերից, որի միջոցով կատարել են վճարումը: Այն կարող է գալ ապրանքի հետ, կարող է և չգալ:

Այս հարցի լուծումն առաջարկեց Overall Solutions ընկերության տնօրեն Դավիթ Քոթանյանը:

«Այսօր աշխարհում բոլոր իրավաբանական գործարքները կատարվում են էլեկտրոնային միջոցով: Որպես այդպիսին invoice չես կարող ստանալ միջնորդի կայքից, սակայն նույն այդ կայքը ցանկացած վճարում անելուց հետո քեզ նամակ է ուղարկում, որ գործարք է կատարվել: Առաջարկում եմ այդ նամակը ընդունել որպես invoice, տպել, ցույց տալ հարկայինին, որ ընդունի որպես փաստաթուղթ»,-նշեց նա:

Դավիթ Քոթանյանի կարծիքով, շատ վատ է, որ չկա ոչ մի վճարահաշվարկային համակարգ, որով կարողանաս պրոցեսինգ անել: « Ես գործարքներ եմ անում կամ ծառայություն մատուցում, իմ գումարները հավաքվում են այլ համակարգում, օրինակ moneybookers-ում: Բոլոր հաշվարկները նրանում են նստում և ոչ թե առանձին են գալիս, այլ միասին: Այս հարցի իդեալական լուծումն այն կլիներ, եթե Հայաստանի մի քանի բանկ միավորվեին և գնեին Visa International e-commerce licese իրավունքը, որը եթե ունենա հայկական որևէ վճարային համակարգ, այս խնդիրը կլուծվի»,- հավելեց նա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---