Դումայի ընտրությունները կարող են խանգարել Ռուսաստանի և ԵՄ միջև առանց արտոնագրի ռեժիմի ներմուծմանը

Դումայի ընտրությունները կարող են խանգարել Ռուսաստանի և ԵՄ միջև առանց արտոնագրի ռեժիմի ներմուծմանը

PanARMENIAN.Net - Եվրամիությունն ու Ռուսաստանը համաձայնեցրել են առանց արտոնագրի ռեժիմին անցնելու աստիճանական ծրագիրը, որը, ինչպես սպասվում է, կհաստատվի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Ռուսաստան – ԵՄ գագաթաժողովում: Մոսկվան և Բրյուսելը փաստաթղթի շուրջ աշխատանքը մեծ ձեռքբերում են համարում: «Տեքստը հիմնավորված և շահախնդիր է: Այժմ մենք աշխատում ենք ընդհանուր նպատակի ուղղությամբ` «համատեղ քայլեր» ձեռնարկել և սկսել դրանց իրագործումը գագաթաժողովում»,- հայտնել է «Կոմերսանտին» Եվրամիության ԱԳ նախարար Քեթրին Էշթոնը: Փաստաթղթի բոլոր դրույթների կատարումը, վստահ են ռուս դիվանագետները, մոտ մեկ տարի կխլի:

Սակայն հրատարակությունը նշում է, որ համաձայնեցված փաստաթղթում կա մի տող, որը կարող է զրոյի հավասարեցնել ԵՄ հետ առանց արտոնագրի ռեժիմի հասնելու Ռուսաստանի բոլոր ջանքերը: Ծրագրի ամփոփիչ մասում ասվում է, որ մուտքի արտոնագրի վերացման հարցի քննարկման ժամանակ հաշվի են առնելու «միգրացիոն հոսքերի էվոլյուցիայի և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների պաշտպանության, ինչպես նաև իրավունքի գերակայության պահպանման միջև փոխադարձ կապերը»: Այդ պայմանը նախ և առաջ վերաբերում է Ռուսաստանին, որտեղ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտում իրադրությունը, ըստ ԵՄ-ի, հեռու է իդեալականից: Մասնավորապես, նշվում է միջազգային դիտորդների և ռուսական իրավապաշտպանների դժգոհությունը Ռուսաստանում վերջին խորհրդարանական ընտրություններից:

«Կոմերսանտի» տվյալներով, Ռուսաստանը փորձել է հասնել նրան, որ «համատեղ քայլերում» արտոնագրի վերացումը ոչ մի կերպ պայմանավորված չլինի մարդու իրավունքների հետ կապված իրադրությամբ, բայց ապարդյուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---