Սպիտակ տունը խնդրում է Իրանին վերադարձնել ամերիկյան անօդաչու սարքը

Սպիտակ տունը խնդրում է Իրանին վերադարձնել ամերիկյան անօդաչու սարքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սպիտակ տունը խնդրել է Իրանի իշխանություններին վերադարձնել անօդաչու թռչող սարքը, որը վերջերս խփել էին Իրանի զինվորականները: Ինչպես փոխանցում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, ի պատասխան լրագրողի հարցին անօդաչու սարքի մասին, Օբաման նշել է, որ մեկնաբանություններ չի անելու հետախուզության գաղնտնիքներին վերաբերող հարցերի շուրջ, սակայն ասել է. «Մենք խնդրել ենք վերադարձնել այն: Տեսնենք, ինչ կպատասխանեն պարսիկները»:

Նախորդ շաբաթ Իրանի հեռուստատեսությունը կադրեր է ցուցադրել RQ-170 Sentinel չեզոքացման վերաբերյալ: Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ այն չեզոքացվել է էլեկտրոնային պատերազմի տեխնոլոգիայի կիրառմամբ:

ԱՄՆ-ն իր հերթին պնդում է, որ սարքը հայտնվել է պարսիկների ձեռքում անսարքության պատճառով:

ԱՄՆ ռազմական մասնագետները մտավախություն ունեն, որ Իրանը կկարողանա ուսումնասիրել անօդաչու սարքի ծածկույթի քիմիական կազմը, որն աննկատ է դարձանում այն ռադարների համար:

Երկուշաբթի Իրանի հեռուստատեսությունը հաղորդեց, որ պարսիկ փորձագետները արդեն ավարտում են տեղեկատվության կորզումը ամերիկյան անօդաչու սարքի համակարգչից:

Իրանի խորհրդարանի պատգամավոր Պարվիզ Սորոուզին հայտնել է, որ տվյալները կօգտագործվեն «ԱՄՆ դեմ ներխուժման մեղադրանքով հայց ներկայացնելու համար»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---