Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչը գտնում է, որ ՄԱԿ ԱԽ լռությունը Սիրիայի հարցում սկանդալային է

Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչը գտնում է, որ ՄԱԿ ԱԽ լռությունը Սիրիայի հարցում սկանդալային է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն գտնում է, որ ՄԱԿ ԱԽ-ն «բարոյական պատասխանատվություն» է կրում Սիրիայի իրավիճակի համար, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

«Ֆրանսիան և ԱԽ մյուս անդամները գտնում են, որ ՄԱԿ ԱԽ լռությունը Սիրիայի հարցում սկանդալային է»,-հայտարարել է երկուշաբթի օրը Արոն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Արոյի ելույթին նախորդեց Սիրիայում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը, որը ներկայացրեց ՄԱԿ գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը:

Ըստ զեկույցի, հակակառավարական ցույցերի ճնշման արդյունքում ավելի քան 5 հազար մարդ է մահացել:

Ֆրանսիայի հայտարարությանը միացել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները:

Հոկտեմբերի 4-ին ՌԴ-ն ու Չինաստանը արգելափակեցին ՄԱԿ ԱԽ-ում Ֆրանսիայի. Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Պորտուգալիայի առաջարկած Սիրիայի վերաբերյալ բանաձևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---