Orange Արմենիան ստեղծել է բլոգային հարթակ

Orange Արմենիան ստեղծել է բլոգային հարթակ

PanARMENIAN.Net - Այսօր Orange Արմենիա ընկերությունը ներկայացրեց Orange Բլոգը՝ իր նոր բլոգային հարթակը՝ orangeblog.am-ը, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է իր սեփական միջավայրը ստեղծել՝ հրապարակելով այնտեղ նկարներ, տեսանյութեր և կատարել գրառումներ։

Հարթակը տարբերվում է բոլոր հարթանկներից նրանով, որ յուրաքանչյուր ոք կարող է տեղում լուսատեսանկարել և SMS կամ MMS հաղորդագրության միջոցով նկարածը միանգամից հրապարակել սեփական միջավայրում։

«Մենք շեշտը դրել ենք պարզության վրա, այն մատչելի է բոլորի համար։ Orange-ի բոլոր աշխարհագրական երկրների շարքում Հայաստանն առաջինն է, ուր նման բան է հիմնում։ Մենք ցանկանում ենք խթանել հայերեն լեզվով էլեկտրոնային բովանդակության զարգացումն և տարածումը։ Դրա վառ օրինակներից էր Armnet 2011-ը, իսկ հիմա էլ այս նոր Orange Բլոգ բլոգային հարթակը»,-նշեց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

Orange բլոգային հարթակում յուրաքանչյուր Orange-ի բաժանորդ ունի 2 ԳԲ անվճար ծավալ, իսկ ոչ Orange բաժանորդները 100ՄԲ։ Orange-ի բաժանորդները 2564 կարճ համարին կարող են SMS կամ MMS ուղարկել, այդպես կատարվում է լուսանկարի, գրառման կամ տեսանյութի վերբեռնում Orange բլոգային հարթակում և թարմացվում բաժանորդի էջը բլոգային հարթակում։ Յուրաքանչյուր ուղարվող SMS-ները և MMS-ներն անվճար են Orange-ի բաժանորդների համար։

Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանի խոսքով, բոլոր նրանց համար, ովքեր չունեն համակարգիչներ, բլոգային հարթակի շնորհիվ նույնպես կարողանում են իրենց բլոգն ունենալ։ «Հարթակը նախևառաջ սեփական լուսանկարները, նոթերն ու տեսանյութերը պահուստավորելու տեղ է, ապա կիսելու հանրության հետ»։

Orange Բլոգ բլոգային հարթակ նախագծի ղեկավար Սուրեն Ազատյանը ներկայացրեց հարթակի ֆունկցիաներն ու հնարավորությունները։ «Բլոգը եռալեզու է։ Այստեղ կան բլոգային հարթակներին բնորոշ բոլոր հնարավորությունները՝ մեկնաբանություններ թողնելու, ջնջելու, որոնելու, սիրելի բլոգ ընտրելու և այլն»,-նշեց նա։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---