Moody-ը «Ռոսգոսստրախ-Արմենիային» որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատ է հանձնել

Moody-ը «Ռոսգոսստրախ-Արմենիային» որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատ է հանձնել

PanARMENIAN.Net - «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանի ապահովագրական շուկայում գործող ապահովագրական ընկերությունների ցանկում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ: Որպես սերտիֆիկացնող մարմին հանդես է եկել աշխարհահռչակ Moody International կազմակերպությունը:

Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը ձեռնամուխ եղավ Որակի կառավարման համակարգի ներդրմանը 2010թ. օգոստոս ամսին: Համագործակցելով ISO ստանդարտացման ոլորտում հայտնի խորհրդատվական կազմակերպություններից մեկի` IMS Consulting կազմակերպության հետ` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունն ընդամենը մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ ձևափոխեց իր կառավարման մոդելը` հաջողությամբ ներդնելով միջազգային պրակտիկայում կիրառվող ամենաարդյունավետներից մեկը` Որակի կառավարման համակարգը: 2011թ. դեկտեմբերի սկզբին Հայաստան ժամանեց Moody International ընկերության անկախ աուդիտորների խումբը, որն անցկացրեց համակարգի արդյունավետութան վերլուծություն և հաստատեց համապատասխանությունը միջազգային ստանդարտների պահանջներին:

«Moody International ընկերության կողմից ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատի շնորհումը վկայում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության բարձր հուսալիությունը և կայունությունը, ուղղվածությունը դեպի հաճախորդները և տրամադրվող ծառայությունների բարձր որակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամփոփելով ստուգումների արդյունքները` Moody International-ի առաջատար մասնագետ` աուդիտորական խմբի ղեկավար Մաքսիմ Մելեշկոն նշեց, որ առաջին աուդիտորական ստուգման արդյունքում համապատասխանության սերտիֆիկատ շնորհելը բավականին հազվադեպ երևույթ է:

«Ներդնելով որակի կառավարման համակարգը` մենք հաստատեցինք այն փաստը, որ հետևողական ենք և կատարում ենք խոստումները: Սակայն դեռ շատ անելիքներ ունենք, որովհետև կատարելագործությունը չունի սահման»,- ասել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է «Ռոսգոսստրախ» Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 միլիարդ դրամ (6 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում «Ռոսգոսստրախ»-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը: «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը ներկայացված է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ունի 10 վաճառքի գրասենյակ Երևանում և 11` մարզկենտրոններում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---