Վերջերս Թուրքիայի քաղաքական մեքենան աշխատում է Թուրքիայի դեմ, գտնում է հայ փորձագետը

Վերջերս Թուրքիայի քաղաքական մեքենան աշխատում է Թուրքիայի դեմ, գտնում է հայ փորձագետը

PanARMENIAN.Net - Վերջերս Թուրքիայի քաղաքական մեքենան աշխատում է հենց Թուրքիայի դեմ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությանը 1937-38թթ. Դերսիմի իրադարձությունների համար՝ ասելով, որ դա չտվեց այն արդյունքը, որը ակնկալում էին թուրք իշխանությունները: «Իրականությունը ցույց տվեց, որ, ներողություն խնդրելով, ԱԶԿ-ն նպատակ ուներ ոչ թե ընդունել սեփական անցյալը, այլ հարված հասցնել քեմալիզմին»,-ասել է Ռուբեն Մելքոնյանը: Հայ փորձագետը նաև վստահություն հայտնեց, որ Թուրքիայում Քեմալ Աթաթուրքի կերպարի ապաիդեալականացումը կշարունակվի, այն կդադարի լինել Թուրքիայի խորհրդանիշներից մեկը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե պահանջվի, նա ներողություն կխնդրի Դերսիմի ջարդերի համար և խնդրում է: Նա մեղադրել է ջարդերի կազմակերպման մեջ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, որն այն ժամանակ իշխանական էր: Դերսիմի ջարդերի զոհ դարձավ շուրջ 100 հազար մարդ: 1915թ. Ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր 1938թ. կրկին անգամ ենթարկվեցին ցեղասպանության:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---