Էդվարդ Նալբանդյանը Իտալիսյի ԱԳ նախարարի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Հռոմում է գտնվում աշխատանքային այցով Իտալիա ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Իտալիայի ԱԳ նախարար Ջուլիո Տերցիի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

«Ես ուրախ եմ հանդիպել Ձեզ Հռոմում եւ անձամբ շնորհավորել արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հայաստանի եւ Իտալիայի արտգործնախարարներն անդրադարձան հայ-իտալական քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի:

Մշակութային փոխանակումների տեսանկյունից նախարար Նալբանդյանը կարեւորեց Հռոմում «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» եւ Վենետիկում «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսների անցկացումը եւ շնորհակալություն հայտնեց Իտալիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում մշակութային արժեքների վերականգնողական կենտրոնի հիմնադրման համար:

Բանակցությունների ընթացքում քննարկվեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերը:

Հայաստանի եւ Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների: Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---