Արևմուտքի նախընտրելի՞ դեմքը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է

Արևմուտքի նախընտրելի՞ դեմքը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է

PanARMENIAN.Net - Time ամսագրի ընթերցողների մեծ մասը օնլայն հարցման արդյունքում տարվա մարդ են ընտրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Նա հաղթել է մեծ առավելությամբ: Նրա օգտին քվեարկել է 120 հազար մարդ, իսկ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի օգտին՝ միայն 74 հազար:

Ի՞նչն է ստիպում ժողովրդավարական Արևմուտքին տարվա մարդ ընտրել մի գործչի, որը մինչ օրս էթնիկ զտումներ է անցկացնում երկրի արևելքում:

Նրան սատարեցին թուրքերն ու արաբները, որոնց դուր է գալիս վարչապետի վարած արդիականացման կուրսը՝ պահպանելով իսլամական արժեքները, գրում են ԶԼՄ-ները:

Վերջին տարում Էրդողանը կարողացավ տնտեսական աճի բարձր ցուցանիշ գրանցել իր երկրում և բարձրացնել Թուրքիայի հեղինակությունն աշխարհում «արաբական գարնանը» գործուն մասնակցության շնորհիվ: Նա ամրապնդեց հարաբերություններն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ:

Մինչդեռ հայերը, հույներն ու հրեաները ակտիվորեն բողոքի ցույցեր են կազմակերպում Թուրքիայի վարչապետի դեմ: Նրանց ջանքերի շնորհիվ Էրդողանը նաև առաջինն է այն մարդկանց ցուցակում, որոնց չեն ցանկանում տեսնել հանդեսի շապիկին: Կարելի է ասել Էրդողանը «կրկնակի հաղթող է»: …Սակայն, որն է նրա հաղթանակների գինը, եթե հաշվի առնենք, որ երկու հավասարազոր հակադրությունները ի վերջո զրոյի են հավասար, փաստորեն, վարչապետին թողնելով նույն տեղում, որտեղ նա կար: Այն է՝ մի մարդու տեղում, որը փչացրեց հարաբերություններն Իսրայելի, Իրաքի, Սիրիայի հետ, չկարողացավ հարաբերություններ հաստատել Հայաստանի և մի շարք այլ երկրների հետ՝ հանդիսանալով քաղաքական իսլամիզմի վառ ներկայացուցիչ:

Գոհար Կարապետյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---