Լյեժում հրաձգության արդյունքում 18 ամսական աղջիկ է զոհվել

Լյեժում հրաձգության արդյունքում 18 ամսական աղջիկ է զոհվել

PanARMENIAN.Net - Բելգիական Լյեժ քաղաքի շուկայական հրապարակում հրաձգության և պայթյունների արդյունքում զոհվել են 15 և 17 տարեկան երկու դեռահասներ, ինչպես նաև 75-ամյա մի կին: Ավելի ուշ քաղաքային հիվանդանոցում զոհվել է նաև ողբերգության չորրորդ զոհը` 18 ամսական աղջիկ: Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, 125 մարդ վիրավորվել է, իսկ մի քանիսը հիվանդանոցում են և ծանր վիճակում են գտնվում:

Հարձակվողը` Նորդին Ամրանի անունով 33-ամյա բելգիացին, ինքնասպան է եղել հանցագործության վայրում: Նրա մոտիվներն առայժմ պարզ չեն, սակայն իշխանությունները կատարվածն ահաբեկչական ակտ չեն համարում: Թեև 33-ամյա Ամրանին հայտնի էր ոստիկանությանը թմրամիջոցների և զենքի հետ կապված նախորդ մեղադրանքների առիթով, իրավապահները պնդում են, որ իրենց հայտնի չէ, թե ինչու է նա կատարել այդ սարսափելի չարագործությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---