Թուրքիան զրկել է Սիրիային բոլոր լրացուցիչ առևտրային ու մաքսային արտոնություններից

PanARMENIAN.Net - Այսօր Թուրքիայի Նախարարների խորհրդի որոշմամբ Անկարան հեռացրել է Սիրիային այն երկրների ցուցակից, որոնց վրա տարածվում է Արտոնությունների համընդհանուր համակարգը, ասվում է թուրքական «Պաշտոնական թերթում»: Այդպիսով Սիրիան զրկվում է բոլոր լրացուցիչ առևտրային ու մաքսային արտոնություններից, որոնցից երկիրն օգտվել է Թուրքիայի հետ առևտուր անելիս:

Արտոնությունների համընդհանուր համակարգը մաքսային սակագների արտոնյալ համակարգ է զարգացող երկների կողմից արտահանվող ապրանքների համար:

Նոյեմբերի վերջում Թուրքիան հայտարարեց, որ մի շարք պատժամիջոցներ է սահմանում Սիրիայի դեմ, այդ թվում սառեցնելով ռազմավարական համագործակցությունը, արգելելով Սիրիայի պաշտոնյաների մուտքը երկիր, համագործակցության կասեցումը Սիրիայի ԿԲ հետ և այլն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---