Հայ երաժիշտները չե՞ն ցանկանում կատարել երիտասարդ կոմպոզիտորների աշխատանքները

Հայ երաժիշտները չե՞ն ցանկանում կատարել երիտասարդ կոմպոզիտորների աշխատանքները

PanARMENIAN.Net - Հայաստանի նվագախմբերը և անհատ կատարողները չեն ցանկանում կատարել հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ասում են Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորման անդամները: Նրանց խոսքով դրա մեղավորությունն ունի նաև Մշակույթի նախարարությունը: Նրանք նշում են, որ նույնիսկ Երևանի կոնսերվատորիայի նվագախումբն այն չի կատարում: Այն հարցին, թե փորձել են արդյոք միավորման անդամները իրենց հեղինակած ստեղծագործությունները ինտերնետի միջոցով ուղարկել արտերկիր, նվագախմբերի կամ փառատոների, նրանք տվեցին բացասական պատասխան:

Միավորումը այս տարի Վանաձորի, Գյումրու և Երևանի երաժշտական դպրոցներում կազմակերպել է մի շարք համերգներ, որտեղ կատարել են ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործություններ: Նրանք ծրագրել են շարունակել իրենց գործունեությունը, ցանկանում են նաև համերգներ կազմակերպել Արցախում: Դեկտեմբերի 16-ին միավորումը կազմակերպել է հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգ «Նարեկացի» արվեստի միությունում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---