Google-ը պայքարում է ողջ աշխարհում ստրկության դեմ

Google-ը պայքարում է ողջ աշխարհում ստրկության դեմ

PanARMENIAN.Net - Google-ը հայտնել է, որ նվիրաբերում է 11,5 մլն դոլար 21-րդ դարում ստրկության դեմ պայքարող կոալիցիաներին։ Աշխարհում այսօր կա մոտ 27 միլիոն ստրկության ենթարկվող մարդ։ Այս մասին գրում է The Associated Press-ը։

Google-ն ասել է, որ այս գումարը նվիրաբերել է ստուգված ընկերությունների, որոնք զբաղվում են բռնաբարության, ստրկության դեմ պայքարով և մարդու իրավունքենրի պաշտպանության քարոզչությամբ։

Այս գումարներն ուղղված են լինելու վերացնելու ստրկությունը ողջ աշխարհում և համապատասխան օրինագծերի մշակմանը։

Օրիանկ նշված նվիրաբերվող գումարից 3,5 մլն դոլար հատկացվելու է Հնդկաստանում ստրկության դեմ պայքարին, 1,7մլն դոլար հատկացվելու է մի քանի մանր կազմակերպությունների, որոնք նույնպես պայքարում են ստրկության դեմ, 1,7 մլն դոլար ամերիկացիներին՝ ստրկությունը կանխելու նպատակով և այլն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---