Google-ը շուտով կգործարկի սեփական ձայնային կառավարման համակարգը

Google-ը շուտով կգործարկի սեփական ձայնային կառավարման համակարգը

PanARMENIAN.Net - Google-ը պատրաստվում է թողարկել ձայնային կառավարման համակարգ Android օպերացիոն համակարգի համար՝ ետ չմնալով Apple-ի iPhone 4S-ի Siri-ից։ Այս մասին հաղորդում է Geek.com-ը, գրելով, որ Android-ների համար ձայնային կառավարման համակարգի ֆունկցիաները նման են լինելու Siri-ին։

Google-ի այս նախագիծը անվանվել է Majel։ Ենթադրվում է, որ այն լույս կտեսնի 2011-ի տարեվերջին կամ 2012-ի տարեսկզբին։ Majel-ի նախնական տարբերակն աշխատելու է միայն Google search ծրագրի համար, սակայն համակարգի վերջնական արդյունքն է լինելու այլ ծրագրերի համար աշխատելու հնարավորությունը։

Այսպիսով Majel-ի գործարկմամբ Siri-ին ձեռք կբերի իր թշնամի-մրցակցին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---