«Ժառանգությունը» 2011թ համարում է կորցրած հնարավորությունների տարի

«Ժառանգությունը» 2011թ համարում է կորցրած հնարավորությունների տարի

PanARMENIAN.Net - «Անցած տարին կորցրած հնարավորությունների տարի էր: Ընդ որում, բոլոր քաղաքական ուժերի համար՝ ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանությունների համար»,- հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը՝ «2011թ քաղաքական արդյունքների ամփոփում» քաղաքական քննարկման ընթացքում: Նրա խոսքով, ընդդիմությանը չհաջողվեց հասնել իշխանափոխության կամ հասարակական գիտակցության փոփոխության, իսկ իշխանություններին՝ հայտարարված բարեփոխումների իրականացմանը:

Խուրշուդյանը նաև հայտարարել է, որ 2011թ նաև բացահայտումների տարի էր՝ հիշեցնելով WikiLeaks-ի հրապարակումների մասին, ինչպես նաև «Ժառանգության» կողմից առաջարկված լյուստրացիայի մասին օրենքը: Նա նկատել է, որ զարմացած էր, որ օրենքը խստորեն քննադատվեց ոչ թե իշխանությունների, այլ հայ ընդդիմության որոշ ներկայացուցիչների կողմից:

«Իմ կարծիքով «Ժառանգության» համար կորած է ոչ միայն այս տարին, այլ նաև անցած չորսը»,- Խուրշուդյանին հակադարձել է իշխող ՀՀԿ անդամ, պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով, ինքը չի հիշում, որ մի շարք հասարակական քայլերից և մի քանի հասարակական բողոքներից բացի, «Ժառանգությունն» ինչ-որ էական ու կարևոր բան արած լինի:

Քննարկումը կազմակերպվել է Մամուլի ազգային ակումբի կողմից՝ ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---