Դեկտեմբերի 24-ի գալա համերգով կեզրափակվի Հայաստանի ֆիլհարմոնիկի 85-ամյա հոբելյանի միջոցառումների շարքը

Դեկտեմբերի 24-ի գալա համերգով կեզրափակվի Հայաստանի ֆիլհարմոնիկի 85-ամյա հոբելյանի միջոցառումների շարքը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի գալա համերգ` նվիրված ՀՊՖՆ-ի 85-ամյակին: Համերգին որպես մենակատար հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Այս համերգով ՀՊՖՆ-ն կամփոփի Նվագախմբի հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը: Մինչ այդ կներկայացվի հռչակավոր կոմպոզիտոր Գյուստավ Հոլսթի «Մոլորակներ» սյուիտը, որտեղ օգտագործվելու է սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում «Հերոսական բալլադը» համերգի տեխնիկան և Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի համերգային կատարումը:

2011թ. ստեղծագործական տարին Ֆիլհարմոնիկի համար հագեցած էր տոնական և յուրահատուկ ծրագրերով. Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի 5-րդ հոբելյանական մեկնարկը նվիրված էր միաժամանակ երկու կարևորագույն տոների` ՀՀ Անկախության 20-ամյակին և Նվագախմբի սկզբնավորման 85-ամյակին: Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում ներկայացրել է «Հերոսական բալլադը»` բաղկացած հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունների 25 հատվածներից: Նվագախումբը տոնել է 5 կոմպոզիտորների և 7 արել պրեմիերա: Նվագախումբը 2011թ.-ին կատարված աշխատանքներում ՀՊՖՆ-ն հատկապես հաջողված է համավրում երիտասարդությանն ուղղված ծրագրերը:

Օգոստոս ամսին լույս տեսավ ՀՊՖՆ-ի «Հայկական ռապսոդիա» ձայնասկավառակը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և Ալեքսանդր Չաուշյանի (թավջութակ) մենակատարությամբ: Այն ներառում է հայ կոմպոզիտորների հեղինակած չորս գործեր (Արամ Խաչատրյան` Կոնցերտ-Ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար, Սուրեն Զաքարյան` Մոնոգրաֆ` թավջութակի և կամերային նվագախմբի համար, Վաչե Շարաֆյան` սյուիտ` թավջութակի և նվագախմբի համար, Կոմիտաս` Կռունկ) և արդեն գրավել է եվրոպական երաժշտասեր ունկնդրի և քննադատների ուշադրությունը: Լոնդոնի “Independent” հեղինակավոր պարբերականը արժանացել է «Շաբաթվա ձայնասկավառակ» կոչմանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---