Լույս է տեսել Chrome բրաուզերի նոր տարբերակը՝ Chrome 16-ը

Լույս է տեսել Chrome բրաուզերի նոր տարբերակը՝ Chrome 16-ը

PanARMENIAN.Net - Google-ի նախագծողները ներկայացրել են Chrome բրաուզերի նոր տարբերակը՝ Chrome 16-ը։ Chrome 16-ի գլխավոր նորույթը Chrome հաշիվներն են (accounts)։ Այս մասին տեղեկացնում է Chrome-ի պաշտոնական բլոգը։

Յուրաքանչյուր օգտագործող կարող է մուտք գործել բրաուզեր իր անունով։ Օգտագործողի ցանկացած գործողություն կպահպանվի և այլ համակարգչից նույն անունով մուտք գործելիս, կսինխրոնիզացվի օգտագործողի ողջ պատմությունը, պահպանած էջերը, հավելվածները և բոլոր կարգավորումները;

Դե իսկ եթե օգտագործողն իր բրաուզերը կիսում է նաև ուրիշների հետ, այս դեպքում էլ հնարավոր է ավելացնել նոր օգտագործողի։

Բրաուզեր մուտք գործելու կոճակը գտնվում է կարգավորումներում։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---